Արաբկիր եւ Քանաքեռ-Զույթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ խուզարկություն է կատարվել 1988 թ. ծնված Պարգեւ Մ.-ի տանը, որտեղ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված եւ կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Պարգեւ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցը կանեփ է, պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:




























