Մայիսի 19-ին, ժամը 08.00-ին, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/10 շենքի բակում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը, ով նույն օրը, ժամը 18.20-ին, կամավոր ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:

Մայիսի 19-ին, ժամը 22.00-ին, 15-ամյա աղջիկը հեծանվով փորձել է անցնել Երեւանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 51 հասցեի դիմացի հետիոտնային անցումով եւ վրաերթի է ենթարկվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը, ով ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: