Հնդկաստանի Կալկաթա քաղաքում հայ ուսանողները օգոստոսի 2-ից եռօրյա հացադուլ են հայտարարել ընդդեմ Հայկական քոլեջի եւ Մարդասիրական ակադեմիայի:
Ինչպես գրում է telegraphindia.com կայքը, ողջ աշխարհից այստեղ ժամանած 80 ուսանողներից 35-ը, ովքեր այժմ ապրում են ակադեմիայի հանրակացարանում, հրաժարվել են ուտել` պնդելով, որ նրանք ստիպված են սովորել «երկրորդ կարգի» հաստատություններում, քանի որ ղեկավարությունը չի ֆինանսավորում իրենց կրթությունը՝ ինչպես հարկն է:
Հայկական քոլեջը եւ Մարդասիրական ակադեմիան, որը հիմնադրվել է 1821-ին, անվճար կրթություն են տրամադրում հայ երեխաներին՝ մինչեւ 10-րդ դասարան եւ նաեւ դրամական միջոցներ՝ համայնքի ուսանողներին, պետական քոլեջում կրթության համար: Ուսանողները, ստանալով կրթաթոշակները ակադեմիայից, կարող են նաեւ սովորել La Martiniere-ում:
«Ես La Martiniere-ն ավարտել եմ 85 տոկոս գնահատականներով, բայց ստիպված եմ սովորել երկրորդ կարգի քոլեջում, քանի որ Ակադեմիան պատրաստ չէ ապահովել ավելի բարձրակարգ ուսուցում այլ հաստատությունում»,- ասել է ուսանողներից մեկը:
Ակադեմիայի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել այս փաստը: Հիշեցնենք, որ անցած ամիս, ղեկավարությունը հեռացրել է երկու ուսանողների, ովքեր չեն կարողացել անգիր բանաստեղծություններ սովորել, ինչի հետեւանքով բողոքի ակցիա են արել նաեւ մյուս բոլոր ուսանողները: Նրանք ասում են, թե իրենց խոստացել էին, որ ամբողջ կրթությունը կֆինանսավորվի, ինչն իրենց կօգներ սովորել եւ աշխատել արտերկրում: Սակայն այժմ նրանց թույլ չի տրվում դիմել Կալկաթայի կամ այլ քաղաքների լավ քոլեջներ:




























