Ես ոչ մեկին չեմ կասկածում, ինձ ոչինչ չի եղել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Նա նշեց, որ Կապանից Գորիս վերադարձի ճանապարհին, անտառում թաքնված մեկը կրակեց մեքենայի ուղղությամբ։ Մեքենայի ղեկին մարզպետի վարորդն է եղել։
Մարզպետը նշեց, որ որեւէ մեկը չի տուժել։
Թե ինչպես է գնահատում տեղի ունեցածը, Ս. Խաչատրյանը նշեց. «Վախկոտ մարդիկ են»։ Հարցին, թե հիմա ինչպես է իրենց զգում, նա նատասխանեց. «Ուժեղ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կապան-Գորիս ճանապարհին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը, որը նշել էր, թե կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ, տուժողներ չկան, որեւէ մեկը վնասվածք չի ստացել։




























