Հռոմեական գրաֆիտիները, որ պահպանվել են մ. թ. 79-րդ տարում Վեզուվի հրաբխի տակ թաղված Պոմպեյի պատերին, թողել են ե՛ւ հարուստերը, ե՛ւ աղքատները, ե՛ւ ազդեցիկները ե՛ւ ստրուկները:
«Բոլոր դասերի յուրաքանչյուր հռոմեացու համար յուրաքանչյուր պատը ֆորում էր, Կենդանի Մատյան (Life journal), ICQ»,- հավաստում է անտիկՀռոմի գծով փորձագետ Ռեբեկա Նեբեֆիլը՝ Վաշինգտոնի համալսարանից, եւ Լին, որ աշխատում է Պոմպեյում արդեն 6 տարի։
«Կոմպյուլենտա» կայքէջի հաղորդմամբ, հռոմեական գրաֆիտիները, որ պահպանվել են Պոմպեյի պատերին, թողել են բոլոր խավերի ներկայացուցիչները։ Սուր գործիքներով արված փորագրություններ թողնելը ոչ միայն ընդունելի էր, այլ նաեւ ողջունվում էր։ Տանտերերը շատ էին ուրախանում, երբ հյուրերը գրում էին իրենց տան պատի վրա։
Հռոմեական հասարակության մեջ գրաֆիտիի կարեւորության մասին Բենեֆիլի տեսության ապացույցը Մայ Կաստրիցի անունով մի քաղաքացու քառահարկ վիլլայի պատերն են։
Պոմպեյում վառ կարմիր պատերը տակից սվաղված էին եղել սպիտակով եւ դրանց վրա արված գրաֆիտիները շատ հայտնի էին։ Կաստրիցիայի վիլլայի գլխավոր սենյակում նրա ընկերները փորագրել են բարեմաղթանքներ, իսկ ճաղավանդակների պատին հայտնի բանաստեղծությունների վերափոխված տարբերակը, ընդ որում, դրանք մրցութային բնույթ ունեին։ Տան տարբեր հատվածներում կան նաեւ նկարազարդումներ։
Խոհանոցում եւ ծառաների սենյակներում պատերի փորագրությունների ուսումնասիրությունը օգնել է Նեբեֆիլին՝ բացահայտել մի շարք հետաքրքրական փաստեր։ Մասնավորապես՝ Ներոն կայսրը ավելի հայտնի էր, քան թե մենք կարծում ենք։ Չնայած Ներոնի նկատմամբ ունեցած ոչ բարյացկամ վերաբերմունքին՝ հռոմեացիները ավելի մաքրակենցաղ էին, քան նրանց ներկայացնում են գրքերում եւ ֆիլմերում։
Ճանապարհորդները եւս այցելած երկրի նկատմամբ իրենց վերաբերմունքը հաճախ արտահայտում էին գրաֆիտիների միջոցով։ Ճանապարհորդների կողմից թողնված բազմաթիվ գրություններ կան Պոմպեյի պատերի վրա։




























