Մայիսի 22-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Նիզամու փողոցի թիվ 26 շենքի մոտից, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սարգիս Ա.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` պահունակով` լիցքավորված փամփուշտով:

Ըստ Սարգիս Ա.-ի` զենքն իրեն էր տվել հանգուցյալ ընկերը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: