Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում առաջացած դժվարությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը պետք է վերանայի հարեւանության ծրագրի երկրների հանդեպ իր ռազմավարությունը: Այս մասին Twitter-ի իր քջում գրել է Եվրոպական տնտեսական եւ սոցիական հանձնաժողովի նախագահ (ԵՏՍՀ) Անրի Մալոսսը:

Հիշեցնենք,որ մայիսի 21-22-ին Լիտվայի մայրաքաղաքում կայացավ ԵՄ «Արեւելյան գործընկերության» չորրորդ գագաթաժողովը, որի արդյունքում համատեղ հռչակագիր ընդունվեց՝ չնայած գագաթաժողովի սկզբում մասնակիցների միջեւ տարաձայնություններ առաջացան Ղրիմի հարցով:

Մասնավորապես, Բելառուսն ու Հայաստանը հրաժարվեցին  համաձայնեցնել ամփոփիչ հռչակագիրը՝ Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին դրույթի պատճառով: Իսկ Ադրբեջանը ձգձգեց փաստաթղթի ստորագրումը, դիվանագիտական աղբյուրների համաձայն, դրանում ղարաբաղյան հարցի շուրջ «անբավարար ուշադրության» պատճառով: