BMW ավտոկոնցեռնը, որն աշխարհում խոշորագույնն է «լյուքս» դասի մեքենաների արտադրության ոլորտում, 2010թ. երկրորդ եռամսյակում ռեկորդային եկամուտներ է ստացել: Ընկերության ղեկավարությունն այդ փաստը կապում է մեքենայի 5-րդ սերնդի նկատմամբ բարձր պահանջարկի հետ, Չինաստանում եւ ԱՄՆ-ում վաճառքի բարձր ծավալների հետ, հաղորդում է Rb.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Մաքուր եկամուտը 2010-ի երկրորդ եռամսյակում կազմել է 831 մլն եվրո, ինչը վեց անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: BMW-ն արդեն հասցրել է վաճառել 5-րդ սերիայի 25 հազար մեքենա:

Չինաստանում ռեկորդային վաճառքը թույլ է տվել BMW-ին եւ մրցակից Daimler AG-ին ավելացնել 2010թ. կանխատեսումները: