Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 24-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի վերջին ոլորանին` «Հաղարծին» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Սեւան ավտոճանապարհին` առաջին ոլորանին, «Նիսսան» մակնիշի 34 TF 757 համարանիշի (վարորդ Ա. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորում (մոտ 1 մ):

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված: