Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի եւ սպորտային մագլցման ֆեդերացիայի նախագահ, կրկնակի Էվերեստի գագաթ բարձրացած Ռեզա Զարեի Տուդեշկին կիրակի քառօրյա այցով ժամանել է Հայաստան:

Նախատեսվում է, որ այցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի ալպինիզմի ֆեդերացիաների միջեւ կստորագրվի համագործակցության հուշագիր:

Հավելենք, որ Ռեզա Զարեի Տուդեշկին Հայաստան է այցելել իր տիկնոջ հետ: Նա առաջին մուսուլման լեռնագնաց կինն է, ով բարձրացել է Էվերեստ:

Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի եւ սպորտային մագլցման ֆեդերացիան գործում է 1953 թվականից: Այսօր ֆեդերացիայի պաշտոնական անդամների թիվը կազմում է  300 հազար: