Շտապօգնության Նոր Հաճնի պատասախանատու բժիշկ Էդիկ Ալեքսանյանը, որը մայիսի 21-ին կանչով մեկնել է Նոր Հաճն և ծեծի ենթարկվել քաղաքի բնակչի կողմից, արդեն 4 օր է չի կարողանում գնալ աշխատանքի, քանի որ աչքն այտուցված է, ակնագունդը` կարմրած: NEWS.am-ի հետ զրույցում բժիշկը նշեց, որ միջադեպից հետո ՀՀ ոստիկանությունը ժամանել է  դեպքի վայր, սակայն ինքը բողոք չի ներկայացրել.

«Մինչև մեր գնալը կինն աբշիրնի ինֆարկտ էր ստացել և տեղում մահացել: Միջին տարիքի կին էր, և լուրն ասելուց հետո, տղան հուզված ու բարկացած բռունցքով աչքիս հարվածեց: Հասկանում եմ, որ հուզված է եղել, դրա համար էլ, երբ ոստիկանությունը իմացել և եկել էր, ես չբողոքեցի»,-ասաց Ալեքսանյանը:

Էդիկ Ալեքսանյանը նշեց, որ արդեն առողջանում է և պատրաստվում է վաղը գնալ աշխատանքի: