Երկրապահ կամավորների միության Աբովյան քաղաքի խորհրդի անդամները Աբովյանի քաղաքապետի ընտրություններին պաշտպանելու են Արթուր Հարությունյանի (Պալաչ) թեկնածությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքի ԵԿՄ խորհրդի անդամ Պարգև Գրիգորյանը` նշելով, որ իրենք վրդովված են ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի տարածած հայտարարությունից, ըստ որի մարզային խորհուրդը որոշել է սատարել Վահագն Գեւորգյանին, որը Գագիկ Ծառուկյանի օգնականն է, եւ որին սատարում է իշխող Հանրապետական կուսակցությունը։

«Մենք որպես Աբովյան քաղաքի բնակիչ, սատարելու ենք Արթուր Հարությունյանին (Պալաչ), որովհետև Արթուր Հարությունյանը 4 տարի շարունակ միշտ ցանկացած հարցով սատարել է երկրապահին: Մենք մայիսի 4-ին խորհրդի նիստ ենք հրավիրել և  որոշում կայացրել, որ քաղաքականությամբ չենք զբաղվելու, սակայն նաև հայտարարություն ենք արել, որ  ամեն ինչ անելու ենք, որպեսզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններն արդար անցնեն»,-ասաց Պարգև Գրիգորյանը:

Պարգև Գրիգորյանը նաև նշեց, որ իր այս հայտարարությանը միանում են ԵԿՄ խորհրդի անդամներ Մարուքյան Ջիվանը, Մաթևոսյան Գագոն, Գրիգորյան Կամոն,  Անտինյան Էդիկը: