Մայիսի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 6-րդ փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԶԻԼ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: