Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է համացանցից կախվածությունը հոգեկան խանգարում ճանաչել: Այս մասին հաղորդում է М24-ը՝ վկայակոչելով Մոսկվայի գլխավոր հոգեբույժ Բորիս Ցիգանկովին:

Նա պարզաբանել է, որ ներկայում պատրաստվում է Հիվանդությունների նոր միջազգային դասակարգումը:

Հոգեբանների կարծիքով, այդպիսի ախտորոշում պետք է սահմանել սելֆիից, առցանց խաղերից, SMS-ից եւ սոցցանցերից կախվածության դեպքում:

«Համացանցից կախվածությունն արդեն նոր դասակարգման մեջ կմտնի, քանի որ այն նույն ախտանիշներն ունի, ինչ հոգեբանական եւ քիմիական կախվածությունը»,- հայտարարել է Ցիգանկովը: