Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններին սատարելու է Վահագն Գեւորգյանին: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ բյուջեի կատարողականի քննարկումից առաջ լրագրողներին ասաց Կարապետ Գուլոյանը:

Նրա խոսքով՝ Վահագն Գեւորգյանը որեւէ կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ եւ նրա օգնականը չէ, ինչպես  ներկայացվում է մամուլում:

Կոտայքի մարզպետը նշեց, որ ինքը սատարում է Վահագն Գեւրգյանին զուտ նրա հատկանիշների համար:

Անդրադառնալով մարզպետի պաշտոնում իր երկամսյա աշխատանքին Գուլոյանը նշեց, որ բավականին աշխատանքներ կատարվել են եւ դեռ շատ անելիքներ կան:

 «Իմ նշանակումը Ծառուկյանի հետ որեւէ կապ չունի»,-եւս մեկ անգամ ընդգծեց Գուլոյանը: