Մայիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 14-ամյա Սերգեյ Ա.-ի բջջային հեռախոսը Ֆրանսիայի դեսպանատան մոտ գողացել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տղան հայտնել է, որ անծանոթ երիտասարդը Երեւանի Իտալիայի փողոցում, զանգահարելու պատրվակով, հափշտակել է իր բջջային հեռախոսը:

Ոստիկանության ծառայողները մայիսի 26-ին, ժամը 21.50-ին, Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Գագիկ Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառում հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: