Ադրբեջանի երկու քաղաքացիներ եւ Ուկրաինայի մի բնակիչ կասկածվում են գործարարի առեւանգման մեջ:
Կասկածյալները հունիսի 12-ին՝ ժամը 22-ի սահմաններում Մոսկվայի Կռիլատիե Խոլմի փողոցում առեւանգել են «Իմպերիա-ավտո» ԲԲԸ փոխտնօրենին: Սպառնալով ատրճանակով՝ նրանք գործարարին դուրս են բերել Մոսկվայի մարզի Մոլոկովո բնակավայր, որտեղ վարձու բնակարանում բռնի պահել են 22 օր շարունակ:
Ավելի ուշ գործարարն ազատ է արձակվել: Առեւանգիչները 7 մլն եվրո են պահանջել գործարարի ազատ արձակման համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Հանցագործների նկատմամբ մոսկովյան դատախազությունը քրեական գործ է հարուցել:




























