Իսրայելի բանակը Գազայի հատվածի սահմանին նոր տակտիկական ռադար է տեղակայում՝ ականանետային հարձակումների մասին նախազգուշացնելու համար։

Նոր ռադարի հիմնական գործառույթը Գազայի հատվածի սահմանամերձ իսրայելական բնակավայրերի բնակիչներին ականանետային հարձակումների մասին ժամանակին նախազգուշացնելն է, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռադարը շահագործման կհանձնվի մինչեւ ամառվա վերջ։ Իսրայելում միաժամանակ նոր համակարգ են մշակում, որը թույլ կտա սահմանել ականանետային հարձակման պահը։