Մայիսի 28-ին, ժամը 02.05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել հայր եւ որդի` Կարեն եւ Վահան Ղ.-երին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ հոր մոտ եղած պարկում հայտնաբերվել է 1.5 կգ հանքանյութի նմանվող զանգված:

Վերջիններս բացատրություններ են տվել, որ պետք է հանքանյութը մշակեին եւ ոսկի ստանային:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: