Մայիսի 28-ին, ժամը 16.00-ին, Լոռու Գյուլագարակ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես C» եւ «Գրանդ-Չերոկի» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես C»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: