«ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում  Սիսիանի Գայի փողոցում վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոքրիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: