Հնդկաստանում ոստիկանությունը Պակիստանից թռած ճերմակ լրտես-աղավնի է բռնել: Այս մասին հաղորդում է The Times of India-ն:

Նշվում է, որ աղավնուն նկատել են Փանհանկոտ քաղաքում: Թռչնի ոտքին ուրդու լեզվով գրություն է եղել ամրացված, որն օգտագործվում է Պակիստանի որոշ շրջաններում:

Ըստ Gazeta-ի, աղավնուն նկատել է մի պատանի եւ անմիջապես նրան մոտակա ոստիկանական բաժանմունք տարել: Իրավապահները թռչնին ռենտգեն հետազոտության են ենթարկել, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:

Ամեն դեպքում, «լրտեսին» կալանքի տակ են պահում: