Մայիսի 28-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արման Պ.-ին, 1966 թ. ծնված Գագիկ Գ.-ին եւ 1969 թ. ծնված Գառնիկ Ֆ.-ին:

Զննությամբ Արման Պ.-ի տնակից հայտնաբերվել է ապակե բաժակ՝ հատակին գորշավուն նստվածք, 5 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ եւ 20 մլ տարողությամբ չօգտագործված ներարկիչ:

Գառնիկ Ֆ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, այն պատրաստել է ներարկվելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: