Բելգիայի խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտման համար իր շարքերից հեռացրել է թուրքական ծագմամբ պատգամավոր Մահինուր Էզդեմիրին: Այս մասին հաղորդում է բելգիական Knack պարբերականը:

«Տիկին Էզդեմիրը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը դեմ է մեր արժեքներին: Այստեղ խուսափողական դիրքորոշումն անհնար է. առավելագույն հստակություն է անհրաժեշտ»,- ասված է կուսակցության  հայտարարությունում:

Ավելի վաղ կուսակցության նախագահ Բենուա Լյուտգենը հայտարարել էր, որ եթե կուսակցությունում ցեղասպանությունը ժխտողներ լինեն, նրան անմիջապես կհեռացնեն:

Հայոց ցեղասպանության ճանաչումը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության արժեհամակարգի կարեւորագույն սկզբունքներից է համարվում: