Մայիսի 29-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.10-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 63-րդ կ/մ-ին բախվել է ճամփեզրի արգելապատնեշներին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: