Մայիսի 29-ին, ժամը 00.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 36 հասցեի մոտ բախվել է բետոնե արգելապատնեշի եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: