ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պնդում է, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին ինքը  որեւէ առնչություն չունի եւ ոչնչի չի միջամտում: Այս մասին այսօր՝  մայիսի 31-ին, լրագրողներինն ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ եկեղեցու բացումը կապ չունի քաղաքապետի նախընտրական քարոզարշավի հետ:

«Եկեղեցի բացելու մտադրություն եղել դեռեւս 2000-ական թվականներին: Կարծում եմ Արտաշատին եկեղեցի պետք է»,-ասաց վարչապետը:

Նշենք, որ Արտաշատի քաղաքապետի ընտրությունները հունիսի 7-ին են կայանալու: Քաաղաքապետի  միակ թեկնածուն Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը: