Մայիսի 30-ին, ժամը 22.45-ին, Երեւանի Թեւոսյան փողոցի թիվ 3 հասցեի դիմաց «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Տոյոտա Կորոլա»-ի, որն էլ ընթանալով առաջ՝ բախվել է կայանված «Օպել Աստրա»-ի, ինչի հետեւանքով վերջինիս 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տոյոտա Կորոլա»-ի վարորդը նույն օրը, ժամը 02.50-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: