Մայիսի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գավառի Սայադյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել ՎԱԶ-21099» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: