Մայիսի 30-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Կապան-Ուժանիս ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի եւ բախվել խաչմերուկից ճանապարհ մտնող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ «ՈւԱԶ-452»-ի ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: