Մայիսի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձախակողմյան ձորակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «աջ նախաբազկի ստորին երրորդականի փակ կոտրվածք` տեղաշարժով» վնասվածքով ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























