Մայիսի 31-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Վարդենիսի Երեւանյան փողոցով ընթանալիս «ԳԱԶ-53-12» մակնիշի ավտոմեքենայի դիմային մասում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: