Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դուստրը, որը շուտով 32 տարեկան կդառնա, ծնվել է Մոսկվայում: Նա սովորական հայ երեխա էր՝ սեւ վարսերով, երկար թարթիչներով եւ խիտ հոնքերով: Այս մասին հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նախարարի կինը՝ Նատալյա Նալբանդյանը:
«Եվ երբ երեխաներին տանում էին մայրերի մոտ՝ կերակրելու, բոլորին հարցնում էին, այդ ում երեխան է այսքան մազոտ, ես ասում էի՝ «Իմը»: Եվ բոլորը զարմանում էին»,- ծիծաղելով հիշում է Նատալյա Նալբանդյանը:
Նրա խոսքով, մանկության տարիներին փոքրիկը հորն էր նման, իսկ հիմա ոչ ոքի նման չէ: «Չնայած նրա դիմագծերը հայկական են, բայց նա բաց մաշկ ունի: Ես, ցավոք, միայն մեկ երեխա ունեմ: Այդպիսի բոլոր կանանց մաղթում եմ, որպեսզի կանգ չառնեն, գոնե առնվազն 2 երեխա ունենան: Առայժմ թոռնիկներ չունեմ, բայց շատ եմ ուզում եւ արդեն պատրաստ եմ դրան»,- նշեց տիկին Նալբանդյանը:





























