2014 թվականին Հայաստանը փայլուն արդյունքներ է արձանագրել միջազգային դպրոցական օլիմպիադաներում: Այս մասին հունիսի 1-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

Հայաստանում դպրոցական օլիմպիադաներ են անցկացվել 16 առարկաներից: Իսկ 37 աշակերտներ մասնակցել են միջազգային 8 օլիմպիադայի՝ արժանանալով 2 ոսկե, 16 արծաթե եւ 13 բրոնզե մեդալների:

«Սա աննախադեպ հաջողություն է Հայաստանի համար՝ նույնիսկ հաշվի առնելով այն, որ մեր դպրոցականներն առաջին տարին չէ, որ վստահորեն մեծ հաջողություններ են արձանագրում միջազգային մրցույթներում եւ ուժեղ մրցակիցներ են համարվում»,- նշեց Կարինե Հարությունյանը: