Հայաստանի Մշակույթի նախարարությունը կօգնի ՅՈՒՆԵՍԿՕ-ում համերգ անցկացնել: Այս մասին հունիսի 1-ին խորհրդարանում հայտնեց Հայաստանի Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Երիտասարդությունը՝ հանուն խաղաղության» խորագրով համերգը կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան գրասենյակում: Կմասնակցեն երիտասարդ կատարողներ:
Նախարարը նաեւ հավելեց, որ Հայաստանը շարունակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարեւոր գործընկերը մնալ: Վերջին տարվա ընթացքում մեր երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ին մի քանի առաջարկ է ներկայացրել, բոլորն էլ ընդունվել են, այդ թվում՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության մասն կազմող խաչքարերի մասին զեկույցը: «Նաեւ, ինչպես հիշում եք, 2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվել է նաեւ լավաշը»,- հիշեցրեց նախարարը:





























