Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից իրեն ցած նետելու սպառնալիք հնչեցրած կնոջը համոզել են եւս երկու օր մնալ հիվանդանոցում: Պերինտալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեկ հիվանդանոց են այցելել թե այդ կնոջը բերած կազմակերպության ներկայացուցիչները, թե նրա հարազատները, թե հոգեբաններն ու հոգեբույժը: «Հերթապահություն եմ սահմանել, որ երեխային խնամեն, այս երկու օրը դուրս կգրենք»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից այսօր՝ հունիսի 1-ին, մի կին փորձել է իրեն ցած նետել, սակայն բարեբախտաբար, բուժանձնակազմին հաջողվել է կանխել դեպքը եւ համոզել նրան չդիմել այդ քայլին: Կնոջը վիրահատել են, երեխան ծնվել է անհաս, բժիշկները պնդում են, որ երեխան մի քանի օր եւս մնա հիվանդանոցում, քանի որ բուժման կարիք ունի, իսկ կինը չի ցանկանում մնալ: Նախնական տեղեկություններով, կինն անբուժելի հիվանդություն ունի, ինչպես նաեւ հոգեպես անհավասարակշիռ է: