Ճանապարհային երթեւեկության բարելավման նպատակով, հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երեւան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Սպենդիարյան փողոցի Մոսկովյան եւ Թումանյան փողոցների միջեւ ընկած հատվածում երթեւեկությունը այսուհետ կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից դեպի Թումանյան փողոց: