Փարիզի ոստիկանությունը շուրջ 380 փախստական է տարհանել Հյուսիսային կայարանից ոչ հեռու հիմնած վրանային ավանից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Երբ բոլոր փախստականները տեղափոխվել են, ոստիկանները հողին են հավասարեցրել վրանային ավանի մնացորդները: Ըստ Gazeta-ի, ոստիկանության ղեկավարը կատարվածը բացատրել է հակասանիտարական պայմանների դեմ պայքարի անհրաժեշտության եւ մտահոգությամբ, որ փախստականները կարող են տարբեր հիվանդություններ ունենալ:

«Կառավարությունը պարզապես անսպասելիորեն որոշեց բոլորին տարհանել: Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել: Չգիտեմ, թե ուր են պատրաստվում մեզ ուղարկել, ինչ են ուզում մեզ հետ անել»,- կատարվածը մեկնաբանել է Սուդանից փախստականներից մեկը: