Կիեւի օրվա տոնակատարությունների շրջանակում Պոդոլի ժողովուրդների մշակույթի փառատոն է կայացել: Ուկրաինայի մայրաքաղաքի լեգենդար շրջանի բնակիչները հպարտ են իրենց ինքնատիպությամբ: Կիեւյան Ռուսիայի ժամանակներից մինչ օրս այստեղ ուկրաինացիների հետ տարբեր ազդերի ներկայացուցիչներ են բնակվում եւ աշխատում:

Ըստ Ua-report-ի, մշակույթների, սովորույթների եւ ծիսակարգերի հրաշալի միախառնումը Պոդոլը դարձնում է այնպիսին, ինչպիսին այն սիրում են ամբողջ աշխարհում. աղմկոտ, բազմալեզու, բազմազան եւ շատ հյուրընկալ:

Հայկական մշակութային ավանդույթները ներկայացվել են սրբապատկերներ ստեղծող նկարիչ Հակոբ Ծովիկյանի աշխատանքներով, Ուկրաինայի Հայերի միության մարզական բաժնի ներկայացուցիչների շախմատի վարպետության դասերով, Միությանը կից գործող Գեղանկարչության մանկական ստուդիայի սաների հետաքրքիր ստեղծագործություններով: