Արդեն մոտ 10 օր է՝ ինչ մարզպետարանների կայքերը չեն աշխատում կամ աշխատում են խափանումներով: Մասնավորապես, հնարավոր է օրվա մեջ ժամեր լինեն, երբ կայքեր մուտք հնարավոր լինի, բայց մեծամաասամբ դա հնարավոր չէ:
Այս խնդրով դիմեցինք ՏԿԱԻՆ-ի լրատվական ծառայությանը, որտեղից մեզ փոխանցեցին, որ այժմ վերակառուցման փուլ է, մարզպետարանների համար նոր կայքեր են ստեղծվում եւ մոտ ժամանակներս, ոչ ուշ, դրանք արդեն պատրաստ կլինեն:





























