Մշակութային կրթության հիմնադրամի նախաձեռնությամբ` հունիսի 4-ին, ժամը 13:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում գործող արվեստի եւ գեղարվեստի դպրոցների սաների 2014-2015 թվականների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը:

Ցուցադրությանը յուրաքանչյուր դպրոց կներկայանա 3-4 գեղանկարչական աշխատանքով:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ կներկայացվի նաեւ դպրոցների կիրառական արվեստի բաժնի սաների` «Արեւմտյան Հայաստանի կորուսյալ վիլայեթների տարազների նորովի մեկնաբանում» ծրագրի աշխատանքները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Պատանի ստեղծագործողները նախաձեռնության շնորհիվ մանրամասն ուսումնասիրել են Արեւմտյան Հայաստանի շրջանների մշակույթը, կենցաղին բնորոշ հատկանիշները` զարգացնելով երեւակայությունը, ցուցաբերելով գեղարվեստական մտքի թռիչք: