Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ից Երեւանում կգործեն եւս երեք արագաչափեր:

Մասնավորապես, 2015 թ. հունիսի 8-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

• Երեւան քաղաքի Եղվարդի խճուղի՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատված, 1 արագաչափ՝ Եղվարդ քաղաքից Երեւան ուղղությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է,

• Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտա՝ 1 արագաչափ, Մյասնիկյան եւ Գայի պողոտաների խաչմերուկից Մյասնիկյան պողոտա եւ Հերացու փողոց խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

• Երեւան քաղաքի Աճառյան փողոց՝ 1 արագաչափ, Մյասնիկյան եւ Գայի պողոտաների խաչմերուկից Աճառյան եւ Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: