Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ավազանում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 2-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 39 շենքի բակում նկատվել է օձ . անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 2-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա.Միկոյան փողոցի թիվ 2/20 տան բակում հայտնաբերել է օձ. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները օձը տեղափոխել են անվտանգ տարածք: