Հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանի քաղաքականություն մտնելը ոչ թե չեղյալ է համարվել, այլ հետաձգվել է մի քանի ամսով: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան՝ պարզելու արդյոք ապրիլ ամսից քաղաքականության մեջ մտնելու որոշումը չի փոխել: Վերջինս, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ այս ընթացքում զբաղված էր արտերկրում իր գործերով, այդ պատճառով քաղաքականության մեջ մտնելու որոշումը ուժի մեջ է, միայն թե ժամկետներն են փոխվել:

Գործարարն ասաց նաեւ, որ քաղաքականության մեջ իր խոսքը կասի աշնան, իսկ առայժմ չի ցանկանում բացել փակագծերը: Նա միայն նշեց, որ այժմ զբաղված է իր բիզնեսների հարցերով: Ի դեպ, մեզ տեղեկություններ էին հասել նաեւ, թե գործարարը վաճառել է իր հանքերի մեկին, սրա վերաբերյալ նա նշեց հետեւյալը. «Ես ոչ մեկին Հայաստանում ոչ մի բան չեմ վաճառում, քանի որ այստեղ չեն գնում, այլ «գցում են»: Եթե վաճառեմ, ապա դրսի մարդկանց եմ վաճառելու, բայց առայժմ չեմ վաճառել ու չեմ էլ վաճառելու»,-ասաց Սիլվա Համբարձումյանը: