Բրիտանական Ուորինգթոն քաղաքում մեղուները կանխել են փեթակների գողությունը: Ըստ The Daily Mirror-ի, մայիսի 30-ի երեկոյան անհայտ անձինք թափանցել են 58-ամյա Բրայան Հոլդքրոֆթի ֆերմայի տարածք: Նրանք փորձել են գողանակ փեթակները, սակայն մեղուների խայթոցների պատճառով ստիպված են եղել նահանջել:
Հոլդքրոֆթը նշել է, որ ոստիկանություն է դիմել, երբ մայիսի 31-ի առավոտյան փեթակներից մեկը հայտնաբերել է հարեւան դաշտում: Նա նաեւ հավելել է, որ մինչեւ 50 հազար մեղու պահող մեկ փեթակը 500 ֆունտ սթեռլինգ արժե (շուրջ 750 դոլար):
Միջադեպը հետաքննող ոստիկանության աշխատակից Դեյվ Սթաբսը հայտարարել է, որ սա իր պրակտիկայում առաջին նման դեպքն է: Նա նշել է, որ գողերին հաջողվել է միայն մեկ փեթակ տանել 400 մետր հեռավորությամբ: Ոստիկանի խոսքով, հնարավոր է՝ սա պատվիրված գողություն է եղել:





























