Bloomberg գործակալությունն աշխարհի ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշն է հրապարակել: Ցուցակի առաջին տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 85.5 մլրդ դոլար կապիտալով: Երկրորդ հորիզոնականում իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրտեգան է՝ 71.5 մլրդ դոլարով: Առաջատարների եռյակը եզրափակում է ամերիկացի ներդրող Ուորրեն Բաֆեթը՝ 70.2 մլրդ դոլարով:

Առաջին հարյուրյակում ռուսաստանցի յոթ ձեռներեցներ են ընդգրկվել: Ռուսաստանցիների եռյակն այսպիսին է. Վլադիմիր Պոտանին (15.8 մլրդ դոլար), Վիկտոր Վեքսելբերգ (15.5 մլրդ) եւ Ալեքսեյ Մորդաշով (14.5 մլրդ):

Բացի նրանցից, առաջին հարյուրյակում ընդգրկվել են նաեւ Ալիշեր Ուսմանովը (14.2 մլրդ դոլար), Լեոնիդ Միխելսոնը (13.8 մլրդ), Միխայիլ Ֆրիդմանը (13.4 մլրդ) եւ Ռոման Աբրամովիչը (12.4 մլրդ):

Գոյություն ունի մոլորակի ամենահարուստ մարդկանց երկու հանրահանտ վարկանիշ՝ Bloomberg գործակալության եւ Forbes ամսագրի: Այդ երկու ցուցակները ոչ միշտ են համընկնում, քանի որ դրանք կազմողները մեծահարուստների կապիտալի մասին տարբեր աղբյուրներ են օգտագործում: