Նեպալում հզոր երկրաշարժի հետեւանքով տունը կորցրած եւ փողոցում հայտնված կանանց եւ երեխաներին ոստիկանները ձյուդոյի դասեր են տալիս՝ ինքնապաշտպանության նպատակով:

BBC News-ի հաղորդմամբ, ոստիկանության ներկայացուցիչ Տարա Դեւի Տապան հայտարարել է, որ նման նախաձեռնության համար առիթ է դարձել վրանային ճամբարներում բնակվող կանանց բռնաբարությունների թվի աճը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, առայժմ ինքնապաշտպանության դասեր են անցկացվում միայն Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում, սակայն առաջիկայում ծրագրվում է դրանք անցկացնել ամբողջ երկրում:

Ներկայում Կատմանդուի վրանային ճամբարներում շուրջ 100 հազար մարդ է բնակվում:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: