«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թեեւ խորհրդարանական նոր ընտրություններին դեռեւս երկու տարի կա, սակայն ամենայն հավանականությամբ քոչարյանական թիմը փորձելու է ակտիվ գործունեություն ծավալել սեփական թիմի հենասյունը կառուցելով մերձավոր բարեկամների ներուժի վրա:
«ՉԻ» տեղեկություններով ապագա խորհրդարանի պատգամավորի պրոտեժեներից է համարվում Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, որն այժմ Երեւանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ է: Նրա կրթության մասին վկայագրերը փաստում են, որ նա արտերկրի հեդինակավոը բուհերում լավ կրթություն է ստացել, չնայած ավագանու նիստերի ժամանակ երբեւէ որեւէ հարցի մասին չի բարձրաձայնել:
Անդրադառնալով վերջինիս պատգամավոր դառնալու հեռանկարին, նշենք, որ Քոչարյանի բոլոր քայլերը տանում են նրան, որ հույսը դնի միայն հարազատների վրա, քանի որ փորձը ցույց տվեց, որ շատերը նրա համախոհներից ճամբարափոխ եղան եւ ի չիք դարձրին կրկին վերարտադրվելու նրա բոլոր ճիգերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























