«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը դեմ է որեւէ կուսակցության հետ համագործակցելուն կամ միանալուն։ Այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ազատամարտիկը նշեց, որ ժամանակն էլ է ցույց տվել, որ նման համագործակցություններն արդյունավետ չեն եղել։

Լրագրողների դիտարկմանը, թե ժամանակին հենց Դուք միացել եք ՀԱԿ-ին, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես ՀԱԿ-ին չեմ միացել, միացել եմ համաժողովրդական շարժմանը, իսկ ՀԱԿ-ն իրանից դուրս եկավ ու կուսակցություն ստեղծեց, ես ի՞նչ կապ ունի»։

Իսկ հարցին, թե հնարավոր է՝ ինքը միանա ՀԱԿ-ի նախաձեռնած անվստահության հանրաքվեին, ազատամարտիկը պատասխանեց. «Կարո՞ղ ա գիժ եմ, որ միանամ ՀԱԿ-ին»։

Նշենք, որ 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարող Սասուն Միքայելյանը եւ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին մի խումբ անձանց հետ ստեղծել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին։