Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող բոլոր երեխաները քաղաքապետարանից նվեր կստանան դպրոցական պայուսակներ՝ 12 անուն գրենական պիտույքով։

Քաղաքապետարանի հայտնում են, որ շուրջ 10.000 պայուսակներն արդեն տրամադրվել են մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներին եւ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտական-ամփոփիչ հանդեսների  շրջանակում  կհանձնվեն երեխաներին։